Եգիպտոսում սեպտեմբերի 1-ից զբոսաշրջիկները կրկին կկարողանան այցելել բուրգեր եւ թանգարաններ

Եգիպտոսում սեպտեմբերի 1-ից զբոսաշրջիկները կրկին կկարողանան այցելել բուրգեր եւ թանգարաններ

Եգիպտոսում սեպտեմբերի 1-ից զբոսաշրջիկները կրկին կկարողանան այցելել բուրգեր եւ թանգարաններ, հաղորդում է ATOP-ը:

Ենթադրվում է, որ զբոսաշրջիկները կկարողանան այցելել Գիզայի բուրգեր, Լուքսորի եւ Ասուանի հուշարձանների համալիրներ, իսկ հոկտեմբերից կվերսկսվեն Նեղոսով կրուիզները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Անցած շաբաթ երկիր ժամանած բոլոր անձանց պարտավորեցրել են կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնել:

Կահիրեի թանգարանը կկարողանա օրական սպասարկել 200 այցելուի, այլ թանգարաններ՝ 100-ից  ոչ ավել, բուրգերը՝ 15-ից ոչ ավել:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում