Ֆրանսիայի օրինակով Հունաստանը բժշկական անձնակազմի պարտադիր պատվաստում է սահմանում
Հունաստանը պատրաստվում է ազատվել չպատվաստված բուժաշխատողներից։ Հունաստանի կառավարության որոշման մասին հայտնում է տեղի Kathimerini թերթը։
«COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա բուժանձնակազմի և տարեցների խնամքի տների աշխատողների համար՝ երկրում վարակակիրների թվի աճի պատճառով»,-հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Նրա խոսքով՝ նոր պարտավորությունները բժիշկները պետք է կատարեն մինչև սեպտեմբերի 1-ը, հակառակ դեպքում կհեռացվեն աշխատանքից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիան պարտադիր պատվաստում է սահմանել բժշկական անձնակազմի և մի շարք այլ կատեգորիաների աշխատողների համար
Կարծիքներ