Գիտնականները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիայում COVID-19-ի ավելի հզոր երկրորդ ալիքի մասին
Մեծ Բրիտանիայում այս ձմռանը կարող է կրկնակի ուժեղ կորոնավիրուսի երկրորդ ալիք լինել, եթե իշխանությունները աշնանը վերաբացեն դպրոցները, և չիրականացվի ավելի արդյունավետ թեստային համակարգ: Այս եզրահանգման են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի հետազոտողները: Աշնանային-ձմեռային սեզոնում կորոնավիրուսի տարածման համար գիտնականները մոդելավորել են վեց տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով, թե ինչպես կբացվեն դպրոցները` լրիվ, թե կես դրույքով, ինչպես նաև հաշվի առնելով շաբաթվա տարբեր օրերին աշակերտների՝ դպրոց հաճախելու բաշխումը: «Մեծ Բրիտանիայի դպրոցների վերաբացումը զուգորդվում է սահմանափակող միջոցառումների աստիճանական թուլացմամբ։ Հավանական է, որ դա կհանգեցնի երկրորդ ալիքի, որի գագաթնակետ կլինի 2020 թվականի դեկտեմբերին, եթե դպրոցները գործեն լիաժամ, և 2021 թվականի սեպտեմբերին և փետրվարին, եթե դպրոցները մասամբ բացվեն սեպտեմբերին», - ասվում է ուսումնասիրության մեջ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի վերջին հայտնել է, որ դպրոցների բացումը սեպտեմբերի սկզբին կառավարության համար առաջնային խնդիր է: Հուլիսին COVID-19-ի տարածման մեծ աճի պատճառով բրիտանական իշխանությունները դադարեցրել են կարանտինային միջոցառումների հետագա մեղմացումը:
Կարծիքներ