Կանգնեցրել ենք ութ պատերազմ, խաղաղություն հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև.Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ողջունել է «Խաղաղության խորհրդի» մասնակիցներին՝ բարձր գնահատելով նախաձեռնությանը նրանց միանալը։ Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակը խաղաղությունն է, որի հասնելը հեշտ չէ։ «Չնայած դժվարություններին՝ մենք լավ արդյունքներ ունենք․ կանգնեցրել ենք ութ պատերազմ», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը՝ նշելով, որ կողմերը պատերազմել են շուրջ 30 տարի, սակայն հակամարտությունը հաջողվել է կարգավորել 24 ժամում։ Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին, իսկ դահլիճը ծափահարություններով է արձագանքել նրա հայտարարությանը։ ԱՄՆ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ընկերական հարաբերություններ են ձևավորել։
«Խաղաղություն հաստատվեց երկու կարևոր երկրների միջև։ Ես դա երբեք չեմ մոռանա», — ասել է Սպիտակ տան ղեկավարը։


Կարծիքներ