N զորամիավորման կապի ստորաբաժանումներն անցկացրել են հավաք-պարապմունք

N զորամիավորման կապի ստորաբաժանումներն անցկացրել են հավաք-պարապմունք

Կապի ստորաբաժանումների զինծառայողների տեսական գիտելիքները կատարելագործելու, կապի և ավտոմատացված կառավարման համակարգի միջոցների շահագործման կանոնների իմացության մակարդակն ամրապնդելու նպատակով N զորամիավորումում հուլիսի 25-ին անցկացվել է հավաք-պարապմունք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ստուգվել են կապի դասակների հրամանատարների և կապի հանգույցների պետերի մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում