Երևանում Nissan Bluebird-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երևանում Nissan Bluebird-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր վրաերթ է տեղի ունեցել մայրաքաղաք Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին իր վարած Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենայով Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում