Մառախուղի պատճառով Քաջարանում քաղաքացին ընկել է ձորը

Մառախուղի պատճառով Քաջարանում քաղաքացին ընկել է ձորը

Հունիսի 22-ին՝ ժամը 23։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «Վերևի աղբյուր» կոչվող տարածքում՝ մառախուղի պատճառով, քաղաքացին դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է «Գագայի աղբյուր» կոչվող տարածքի մոտակա ձորը։

Փրկարարները ձորից (մոտ 200 մ) պատգարակով դուրս են բերել Ա. Գ.-ին (ծնված 1968 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում