Չինաստանը Ռուսաստանի հետ սահմանին գտնվող քաղաքային օկրուգում կարանտին է սահմանել

Չինաստանը Ռուսաստանի հետ սահմանին գտնվող քաղաքային օկրուգում կարանտին է սահմանել

Չինաստանի իշխանությունները կարանտին են սահմանել Անդրբայկալյան երկրամասի հետ սահմանին գտնվող Մանչժուրիա քաղաքային օկրուգում (Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջան): Դրա համար առիթ է հանդիսացել կորոնավիրուսային վարակի երկու դեպք։

Քաղաքի բոլոր բնակիչներին ՝ 172 հազար մարդու, թեստավորել են կորոնավիրուսի դեմ։ Օկրուգում մանկապարտեզներն ու դպրոցները չեն գործի, ժամանակավորապես փակել են հասարակական վայրերը և արգելել զանգվածային միջոցառումները:

Մասնագետները համաճարակաբանական հետաքննություն են անցկացնում, որպեսզի պարզեն, թե ինչպես և որտեղ են վարակվել այդ երկու անձինք, և արդյո՞ք չեն հասցրել վարակել այլ մարդկանց։ Հասարակական անվտանգության աշխատակիցները ուժեղացրել են հսկողությունը ճանապարհներին, որպեսզի նվազեցնեն մարդկանց հոսքը Մանչժուրիի և քաղաքային ենթակայության Չժալայնորի հարևան շրջանի միջև:

Ընդամենը անցած օրվա ընթացքում Չինաստանում գրանցել են կորոնավիրուսի 17 դեպք, որոնցից 14-ը ՝ ներմուծվող, երկուսը ՝ Մանչժուրիայում, մեկը՝ Շանհայում:

Ներմուծվող դեպքերից մեկը 55-ամյա չինացի է, որը նոյեմբերի 20-ին Պեկին էր ժամանել Պակիստանից: Նրան հոսպիտալացրել են, իսկ նրանց, ովքեր նրա հետ թռչել են նույն չվերթով, ուղարկել են ուժեղացված հսկողության:

Ընդհանուր առմամբ, Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի 86,4 հազար դեպք, մահացել է 4634, ապաքինվել՝ 81,4 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում