Միանում եմ Կրիպտո տնտեսվարողների միության պահանջին. Արամ Սարգսյան
Միանում եմ Կրիպտո տնտեսվարողների միության պահանջին, որը ներկայացնում եմ ստորև, և կոչ եմ անում ՀՀ կառավարությանը և ԱԺ ՔՊ խմբակցությանը` չգնալ արագացված լուծումների, որոնք կարող են դուրս թողնել ՀՀ-ին փոխարժեքային ժամանակակից գործընթացներից և զրկել էներգետիկ շուկայի ընդլայնման հնարավորությունից։
Ամփոփելով՝ ցանկանում ենք նշել, որ կրիպտո ոլորտը աշխարհում ամենաարագ զարգացող և ամենամեծ հնարավորություններ ընձեռող ոլորտներից է։ Հայաստանում տարիների ընթացքում ձևավորվել է լայն շուկա, որը հնարավոր է կանոնակարգել և զարգացնել՝ հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները։ Այս համատեքստում կարևոր է ոլորտի հետ բաց և շարունակական երկխոսությունը՝ որոշում կայացնողների հետ տեղեկատվության փոխանակման նպատակով։ Ոլորտը, ի դեմս «Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ի, պատրաստ է համագործակցել և ցանկացած ձևաչափով աշխատանքներ տանել՝ լինի դա օրենսդրության մշակման, քննարկումների կամ կրթական միջոցառումների շրջանակում։


Կարծիքներ