Արցախի 5 համայնքների ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 41.72 տոկոս

Արցախի 5 համայնքների ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 41.72 տոկոս

Արցախում Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը ՏԻՄ ընտրությունները, և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո Արցախի Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72%: 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ Արցախի ԿԸՀ-ից հայտնել են, որ մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի, հետևյալն է.

Մարտակերտի շրջան

Ծմակահող՝ 168 ընտրողից 122 կամ 72.62%,

Մոխրաթաղ՝ 264 ընտրողից 161 կամ 60.98%,

Նոր Ղազանչի՝ 123 ընտրողից 67 կամ 54.47%

Վանք՝ 1032 ընտրողից 299 կամ 28.97%,

Մարտունու շրջան

Խերխան՝ 86 ընտրողից 49 կամ 56.98 %։

Արցախի ԿԸՀ-ից հիշեցնում ե, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

Հոկտեմբերի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող (համայնքի ղեկավարի), Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքներում (ավագանու անդամների) և Մարտունու շրջանի Խերխան համայնքում (ավագանու անդամների):

Ըստ Արցախի ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում  ընդգրկված են 1673 ընտրող:           

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 6 զանգվածային լրատվության միջոցներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում