Ղազախստանի խորհրդարանը չեղարկել Է երկրի քաղաքականությունը Նազարբաեւի հետ համաձայնեցնելը
Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) պատգամավորները համաձայնվել են սենատի կողմից առաջարկվող ուղղմանը, որը չեղարկում Է հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները համաձայնեցնելու անհրաժեշտությունը:
Այդ մասին հետեւում Է մաժիլիսի կայքում իրականացվող հեռարձակումից: Ավելի վաղ Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսը հավանություն Էր տվել օրենսդրական ուղղումներին, որոնք Ղազախստանի առաջին նախագահի՝ Ելբասիի մասին օրենքում ենթադրում Էին պահպանել հանրապետության Սահմանադրական խորհրդի կազմի մեջ մտնելու Նազարբաեւի իրավունքը, ինչպես նաեւ հանդես գալ կառավարությունում ու խորհրդարանում: Սենատում փաստաթուղթը քննարկելիս պատգամավորներն իրենց ուղղումն են մտցրել, որը չեղարկում Է ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները Նազարբաեւի հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունը:
Մաժիլիսի փետրվարի 2-ին տեղի ունեցած լիագումար նիստում պատգամավորները համաձայնվել են այդ փոփոխությանը, այժմ օրենքը համարվում Է ընդունված եւ ստորագրության համար այն ուղարկվում Է հանրապետության նախագահին: Գրեթե 30 տարի Ղազախստանը ղեկավարած Նազարբաեւը նախագահի իր լիազորությունները վայր Է դրել 2019 թվականի մարտի 20-ին, բայց այդ ժամանակ պահպանել Է Անվտանգության խորհրդի նախագահի, իշխանության «Նուր Օթան» կուսակցության առաջնորդի եւ Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի (ՂԺԱ) ղեկավարի իր պաշտոնները:
2021 թվականի ապրիլին Նազարբաեւը հայտարարեց ՂԺԱ-ի նախագահի պաշտոնը թողնելու եւ այդ լիազորությունները հանրապետության գործող ղեկավարին հանձնելու իր որոշման մասին: Նազարբաեւն Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները Քասըմ-Ժոմարտ Տոկանեւին Է փոխանցել հունվարի 5-ին՝ երկրում կատարվող զանգվածային անկարգությունների ժամանակաշրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ