Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ

Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ

 Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է պաշտոնը լքելու և իր պարտականությունները հանրապետության նոր ղեկավարին փոխանցելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես անհամբեր սպասում եմ պարտականությունները իրավահաջորդին հանձնելու օրվան», - ասել է նա երկուշաբթի ուշ երեկոյան հեռարձակված հեռուստաուղերձում: Դուտերտեն նաեւ նշել է, որ երազում էր վերջապես իրեն «հեռացող նախագահ» անվանել։

Այնուամենայնիվ, նա ասաց, որ նախատեսում է հեռանալ Մալականանգից (Ֆիլիպինների նախագահի պաշտոնական նստավայրից) մինչև մարտ կամ ապրիլ: 

Ֆիլիպինցիները մայիսի 9-ին կընտրեն նախագահ, փոխնախագահ և ավելի քան 300 պատգամավոր: Սահմանադրության համաձայն՝ Դուտերտեն չի կարող վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում