Դի Մարիան խուսափել է լուրջ վնասվածքից
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարողացել է խուսափել լուրջ վնասվածքից։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Արգենտինացին վնասվածք է ստացել «Լիլի» հետ խաղում, սակայն առաջիկա հանդիպումներին ֆուտբոլիստի մասնակցությանը ոչինչ չի սպառնում։
Այսպիսով, կիսապաշտպանը կկարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի «Ռեալի» հետ խաղում։
ՊՍԺ-«Ռեալ Մադրիդ» խաղը կկայանա փետրվարի 16-ին:
Կարծիքներ