Հիվանդանոցը՝ կաթողիկոսին չշնորհավորելու պատճառաբանություն․ Ինչու Բագրատը հայտնվեց հիվանդանոցում

Հիվանդանոցը՝ կաթողիկոսին չշնորհավորելու պատճառաբանություն․ Ինչու Բագրատը հայտնվեց հիվանդանոցում

Ինչպես դեռ երեկ հայտնի դարձավ, Բագրատ Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։ Այս մասին հայտնեց «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։  Տարածված հաղորդագրությունից  արդեն իսկ ակնհայտ էր, որ  որևէ լուրջ խնդիր չկա, ընդամենը  ընթացիկ ստուգումների նպատակով  է Բագրատ Գալստանյանը հայտնվել հիվանդանոցում։

 

Սակայն ուշագրավ է, որ այսօր՝  օգոստոսի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոսի՝  Գարեգն Բ-ի ծննդյան օրն է ու  պատահական չէ, որ  Բագրատ Գալստանյանը հենց այս օրերին նախընտրեց ընթացիկ ստուգումների նպատակով հիվանդանոցում հայտնվել։

Բագրատ Գալստանյանն իրականում հիվանդանոցը զուտ  պատճառաբանություն է օգտագործեց, որպեսզի  չգնա շնորհավորելու Գարեգին Բ-ին։ Քանզի չնայած նրան, որ Մայր Աթոռն ու Գարեգին Բ-ն իրենց աջակցությունը հայտնեցին Բագրատին իշխանափոխության այսպես կոչված  «Սրբազան» պայքարում, միևնույն է՝  Բագրատի  և կաթողիկոսի միջև  վաղուց կան տարաձայնություններ։  Ամբիցիոզ Բագրատ Գալստանյանը աչք ունի նաև  կաթողիկոսի աթոռի  վրա և  դրա մասին քաջ հայտնի է Գարեգին Բ-ին։

Medianews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում