ՉԺՀ հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Աֆղանստանի հարցը մարդասիրական բնույթ է ստացել

ՉԺՀ հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Աֆղանստանի հարցը մարդասիրական բնույթ է ստացել

Աֆղանստանում Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Յուե Սյաոյոնգը Աֆղանստանում իրավիճակի կարգավորման խնդիրը համարում է հումանիտար խնդիր և չպետք է դիտարկվի աշխարհաքաղաքական պրիզմայով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։

«Սա աշխարհաքաղաքական խնդիր չէ կամ մեծ տերությունների մենամարտ: Այս խնդիրը հումանիտար բնույթ ունի և առաջին հերթին վերաբերում է, թե որտեղ են ապրելու մարդիկ և ինչ են ուտելու, արդյոք Աֆղանստանը, որպես ինքնիշխան պետություն ի վիճակի է հաղթահարել ընթացիկ խնդիրները»,- ասել է Յուե Սյաոյոնգը՝ ելույթ ունենալով ՈւԿ-ների ներկայացուցիչների համաժողովում։

Նրա խոսքով՝ աֆղան ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր հայրենիքի ճակատագիրը։ «Անհրաժեշտ է կանխել Աֆղանստանում հումանիտար ճգնաժամը և իրական օգնություն ցուցաբերել այս երկրին»,- ընդգծել է դիվանագետը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում