Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանի Դաշնությունը կարող էին շատ բան անել երկու երկրների բարօրության համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնը և Մոսկվան ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում կարող էին շատ լավ բաներ անել, բայց դա կանխեցին քաղաքական հակառակորդները։
«Մի բանը մյուսի հետևից․ հատուկ փաստաբան Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը (2016 թվականի ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի կողմից վերագրված միջամտության մասին), որը լավ ավարտ ունեցավ, բայց տևեց 2,5 տարի։ Դա շատ դժվարացրեց հարաբերություններ կառուցել կոնկրետ երկրների, հատկապես Ռուսաստանի հետ»,- ասել է Թրամփը։
«Մենք կարող էինք լավ բաներ անել Ռուսաստանի հետ, շատ լավ մեր երկրի, Ռուսաստանի համար: Բայց մենք դա չկարողացանք անել: Դեմոկրատական կուսակցությունը հիվանդ է»,- հավելել է նախկին նախագահը:
Կարծիքներ