Ուկրաինական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն

Ուկրաինական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն

 Հաջորդ շաբաթ ԱՄՆ մայրաքաղաք կայցելեն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն, Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շևչենկոն և մի շարք այլ ուկրաինացի պաշտոնյաներ։ ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց խոսքով՝ ԱՄՆ այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը պետք է երկկողմ հանդիպումներ ունենա G7 երկրների ֆինանսական գերատեսչությունների ներկայացուցիչների և այլ պետությունների հետ։ Բացի այդ, ինչպես հայտնում է Reuters-ը, ուկրաինացիների մասնակցությունը նախատեսված է Ուկրաինայի վերաբերյալ կլոր սեղանին, որը Համաշխարհային բանկի կողմից կանցկացվի ապրիլի 21-ին։ Սա կլինի առաջին հանդիպումը Ուկրաինայի ֆինանսական գերատեսչությունների ներկայացուցիչների և նրանց արևմտյան գործընկերների միջև ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր։ Բանակցությունների արդյունքներով, ընդգծում է գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է փոփոխել համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում