Times. բրիտանացի ռազմական հրահանգիչները վերսկսում են աշխատանքը Ուկրաինայում

Times. բրիտանացի ռազմական հրահանգիչները վերսկսում են աշխատանքը Ուկրաինայում

Միացյալ Թագավորության հատուկ օդային ծառայության (SAS) զինծառայողները ուկրաինացի զինվորականներին մարզել են Կիևում և շրջակայքում: ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ երեկոյան հայտնել է The Times թերթը։

Ինչպես հայտնել է Կիևի հյուսիսում տեղակայված ուկրաինական գումարտակի կապիտան Յուրի Միրոնենկոն, մոտ երկու շաբաթ առաջ բրիտանական հատուկ ջոկատայինները քաղաքում ցուցումներ են անցկացրել NLAW հակատանկային համակարգերի կիրառման վերաբերյալ։ Հրատարակության մեկ այլ զրուցակից հայտնել է, որ անցած շաբաթ բրիտանացիները մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերի տարածքային պաշտպանության ուժերի 112-րդ գումարտակի նախապատրաստմանը։ Թերթի աղբյուրները պնդում են, որ խոսքը ծառայության մեջ գտնվող բրիտանացի զինվորականների մասին է, այլ ոչ թե Միացյալ Թագավորության կամավորների, որոնց թվում կան նախկին զինվորականներ։

Բրիտանացի հրահանգիչները երկար տարիներ աշխատել են Ուկրաինայում, սակայն փետրվարին լքել են երկիրը՝ կանխելու նրանց անմիջական բախումները ռուսական ուժերի հետ և պոտենցիալ հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև:

Թագավորության պաշտպանության նախարարությունը չի հաստատել այն հրապարակումը, որ բրիտանացի հրահանգիչները վերադարձել են Ուկրաինա՝ վկայակոչելով այն փաստը, որ գերատեսչությունը երբեք չի մեկնաբանում հատուկ գործողությունների ընթացքը։ Ավելի վաղ երկրի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին հայտարարել էր, որ սպասում է ուկրաինացի զինվորների ժամանմանը Մեծ Բրիտանիա, որոնք կպատրաստվեն բրիտանական ռազմական տեխնիկա գործարկելու համար։ Ապրիլի 9-ին հայտարարվեց, որ Լոնդոնը Կիևին կփոխանցի 120 զրահամեքենա, ինչպես նաև հականավային հրթիռային համակարգեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում