COVID-19-ի դեմ ռուսաստանյան երրորդ պատվաստանյութը ցանկանում են գրանցել փետրվարի 20-ին
Փետրվարի 20-ին նշանակված Է կորոնավիրուսի դեմ երրորդ ռուսաստանյան պատվաստանյութի գրանցումը, որն ստեղծել են Չումակովի անվան կենտրոնում: Այդ մասին, հաղորդվում Է стопкоронавирус.рф. կայքում:
Ավելի վաղ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել Է, որ դա պետք Է տեղի ունենա փետրվարի կեսերին:
«ԿովիՎակ» պատրաստուկը ոչ թե պարզապես թվով երրորդն Է «Սպուտնիկ V»-ից եւ «ԷպիՎակԿորոնա»-ից հետո, այլեւ երրորդն Է արտաքինով: Այն մշակել են ամբողջական ապակտիվացված (երբեմն ասում են՝ «սպանված») կորոնավիրուսի հիմքի վրա:
Ներարկելիս օրգանիզմը ճանաչում Է վիրուսի հակագենային կազմը, հիշում Է այն եւ ապագայում պետք Է պատրաստ լինի դրա բոլոր դրսեւորումներին: Չումակովի անվան կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Այդար Իշմուհամետովի կարծիքով, քանի որ վիրուսն օգտագործվել Է ամբողվությամբ, այլ ոչ թե միայն նրա գենոմի մի հատվածը, «ԿովիՎակ»-ն արդյունավետ կլինի նաեւ մուտացիայի ենթարկված հիմնամանրԷների դեմ: Կլինիկական փորձարկումներն սկսվել են հոկտեմբերի սկզբին, առայժմ անցանկալի երեւույթներ չեն հայտնաբերվել:
Հունվարին մշակողները փաստաթղթերը ներկայացրել են գրանցման: Շուտով կավարտվի փորձարկումների երկրորդ փուլը, հետագայում թեստեր կանցկացվեն երեք հազար կամավորների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ