Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են գողություններ կատարած անձանց

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են գողություններ կատարած անձանց

Փետրվարի 17-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, առանց հաշվառման համարանիշերի շահագործվող «ԳԱԶ-2410» ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին բերման են ենթարկել 26, 17, 43 և 18 տարեկան չորս քաղաքացիների։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նրանցից մեկը մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է ալյումինե նախշադետալներ և երկաթյա ձողեր՝ հայտնելով, որ դրանք նույն օրը գողացել են Մյասնիկյան գյուղի գերեզմանատնից: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Գողոնն առգրավվել է:
Շարունակելով բացատրական աշխատանքը՝ ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նրանք նախկինում ևս գողություններ են արել։ Փետրվար ամսին Շահումյան փողոցի մի պահեստից գողացել էին մետաղյա աստիճան։ Հունվար ամսին նույն պահեստից գողացել էին մետաղյա խողովակներ, ճաղավանդակ և մետաղյա այլ իրեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վնասի չափը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում