ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է պաշտպանական համակարգի ամենամասշտաբային ընդլայնման մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է պաշտպանական համակարգի ամենամասշտաբային ընդլայնման մասին

ՆԱՏՕ-ն հետևողականորեն իրականացնում է ընդհանուր պաշտպանության համակարգի առավել ընդգրկուն ընդլայնումը սառը պատերազմի ժամանակներից ի վեր, Ռիգայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ։

«Մենք հետևողականորեն իրականացնում ենք Ընդհանուր պաշտպանության համակարգի առավել ընդգրկուն ընդլայնումը սառը պատերազմի ժամանակներից ի վեր։ Մարտական խմբեր են տեղակայված Բալթյան երկրներում և Լեհաստանում։ Մենք ուժեղացրել ենք մեր ներկայությունը ինչպես ծովում, այնպես էլ օդում։ Մենք նաև սերտորեն համագործակցում ենք դաշնակիցների հետ ուսուցման ոլորտում, որն ուղղված է դաշնակիցների համար ցանկացած սպառնալիքի կանխարգելմանը, հատկապես դաշինքի արևելյան թեւում ՝ Բալթիկ տարածաշրջանում», – լրագրողներին ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Ռիգայում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում