ՄԱԿ. hամաշխարհային տուրիզմը կվերականգնվի 2023 թվականից ոչ շուտ

ՄԱԿ. hամաշխարհային տուրիզմը կվերականգնվի 2023 թվականից ոչ շուտ

Համաշխարհային տուրիզմը կվերականգնվի 2023 թվականից ոչ շուտ։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին։ 

«Փորձագետների խումբը կանխատեսում է շատ դրական վերականգնում՝ պայմանավորված 2022 թվականի երկրորդ եւ երրորդ եռամսյակներում հետաձգված ճանապարհորդությունների բարձր պահանջարկով,-ասել է նա,-Այս պահին մենք մի փոքր վերականգնում ենք տեսնում Հարավային Եվրոպայի, Կենտրոնական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի տարածաշրջաններում»: 

«Փորձագետների գրեթե կեսը (45%) կարծում է, որ միջազգային զբոսաշրջությունը կվերադառնա 2019 թվականի մակարդակին 2024 թվականին կամ ավելի ուշ, մինչդեռ 43%-ը նշում է վերականգնման մասին 2023 թվականին»,-ասել է Պոլոլիկաշվիլին։ «Պատվաստանյութերի տեմպերը, արդար բաշխումը եւ ճանապարհորդության եւ առողջապահական արձանագրությունների վերաբերյալ արդյունավետ համագործակցությունը առանցքային կլինեն համաձայնեցված գործողությունների համակարգման համար, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջությանը»:

Մեկնաբանելով առաջիկա Գլխավոր ասամբլեան, որը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Մադրիդում, գլխավոր քարտուղարը պարզաբանել է. «Ուշադրություն է դարձվելու կայունությանը եւ էկոլոգիական անցմանը, արտադրանքի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը, կրթությանը, նորարարությանը եւ թվային վերափոխմանը գյուղական համայնքների զարգացման համար»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում