Ջոկովիչը հաղթեց Աստանայի Մաստերս մրցաշարում

Ջոկովիչը հաղթեց Աստանայի Մաստերս մրցաշարում

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթեց Աստանայի ATP-500 Masters մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը հույն Ստեֆանոս Ցիցիպասն էր: 1 ժամ 16 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Ջոկովիչն առավելության հասավ երկու սեթերից հետո` 6:3, 6:4 հաշվով:

Սա սերբ թենիսիստի երկրորդ հաղթանակն է երկու շաբաթվա ընթացքում: Նախորդ շաբաթ Ջոկովիչը հաղթել էր Թել Ավիվի ATP-250 Masters մրցաշարում: Թենիսիստն արդեն 9 մրցախաղում պարտություն չի կրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում