Կինը կին է, տղամարդը՝ տղամարդ, ամեն ինչում ինչ-որ ողջախոհություն պետք է լինի. Պուտինի պատասխանը լրագրողի հարցին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե սեռը փոխած տղամարդիկ մասնակցեն կանանց մրցումներին։
«Ամեն ինչում ինչ-որ ողջախոհություն պետք է լինի: Տղամարդն իրեն կին է հռչակում և զբաղվում է, օրինակ, ծանրամարտով կամ որևէ այլ մարզաձևով։ Կանանց սպորտն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ: Ես հավատարիմ եմ ավանդական մոտեցմանը, որ կինը կին է, տղամարդը՝ տղամարդ»,- Վլադիմիր Պուտինի խոսքը մեջբերում է «РИА Новости Спорт»-ը։
Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել էր արդարության, ներառման և խտրականության բացառման նոր հայեցակարգ՝ հիմնված գենդերային ինքնության և սեռային տարբերությունների վրա։
Կարծիքներ