Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 12-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր:
Հերթական անգամ քննարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սբ Սարգիս վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագծի կոնստրուկտորական մասը և արժանացել է հավանության:
Քննարկված հարցերի թվում էր ՀՀ Կոտայքի մարզի Մայրավանք եկեղեցու տարածքի կանաչապատման-բարեկարգման և պահակատուն-երիցատան կառուցման էսքիզային առաջարկը. ընդունվել է 11 կողմ, 1 դեմ քվեարկության արդյունքներով:
Միաձայն հավանության է արժանացել Վայոց ձորի մարզի Գնիշիկ գյուղի 18–19–րդ դարերի Սբ Թադեոս բազիլիկ եկեղեցու վերանորոգման, ամրակայման ու պահպանման էսքիզային նախագիծը:
ՀՀ Վայոց ձորի մարզի «Արենի-1» քարայրի թանգարանացման ծրագրում ներքին տարածքների օգտագործման բաղադրիչն արժանացել է հավանության, արտաքին անվտանգության տաղավարների և պտտադռնակների մասն ուղարկվել է լրամշակման:
Կարծիքներ