ՉԼ․ ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ «Ատալանտայի» նկատմամբ եւ կիսաեզրափակիչում է
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում առանց հանդիսականների մեկնարկած ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ իտալական «Ատալանտայի» նկատմամբ։
26-րդ րոպեին «Ատալանտայի» կոլումբացի հարձակվող Դուվան Սապատայի փոխանցումից հետո աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։
Վերջին րոպեին ՊՍժ-ին պարտությունից փրկեց բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։
Իսկ ավելացված ժամանակում կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը խփեց գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հաղթական գոլը։ Գոլային փոխանցումը կատարեց փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որն ապաքինվել է վնասվածքից։
ՊՍԺ-ն կիսաեզրափակիչում կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։
Կարծիքներ