Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական և ազգային հավաքականի մի խումբ ֆուտբոլիստներ զինծառայությունից տարկետում ստացան
Կառավարությունը 2021 թվականի ամառային զորակոչից մինչև 2023-ի ամառային զորակոչը տարկետում տվեց 5 ֆուտբոլիստների, որոնք հանդես են գալիս ֆուտբոլի մինչև 21 տարեկանների և Հայաստանի ազգային հավաքական թիմերում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ ֆուտբոլիստներն են՝ Հրաչիկ Արայիկի Գևորգյանը, Մարկ Տարոնի Գրիգորյանը, Հայկ Ալեքսանդրի Գալստյանը, Գերման Իշխանի Կուրբաշյանը և Երջանիկ Խաչատուրի Ղուբասարյանը:
Որոշումն ընդունվում է՝ սպորտի բնագավառում նրանց ունեցած նշանակալի նվաճումների հիման վրա:
Կարծիքներ