ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, թե երբ կվերսկսվի ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ
Ռուսաստանից Վրաստան օդային փոխադրումների արգելքը, որը մտցվել էր 2019 թվականին ռուսական ավիաընկերությունների կողմից, հարկադիր միջոց էր և ժամանակավոր բնույթ ունի. սանիտարահամաճարակային իրավիճակի կայունացումից հետո հնարավոր կլինի վերսկսել օդային հաղորդակցությունը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«2019 թվականի հուլիսին Ռուսաստանի ավիաընկերությունների մուտքի արգելքը, որը մտցվել էր Ռուսաստանի Դաշնության տարածքից Վրաստանի տարածք քաղաքացիների օդային փոխադրման համար, հայտնի հակառուսական սադրանքի հետևանքով հարկադրված միջոց էր:
Համոզված ենք, որ այդ միջոցը ժամանակավոր է: Հույս ունենք, որ վրացական իշխանությունները կատարվածից դաս են քաղել և կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված սանիտարա-համաճարակաբանական իրավիճակի կարգավորումից հետո հնարավոր կլինի վերադառնալ թռիչքների վերսկսման հարցի քննարկմանը»,- ասել է Ռուդենկոն РИА Новости-ին տված հարցազրույցում:
Կարծիքներ