Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում
Վրաց-ռուսական սահմանով երթևեկությունը տեղի է ունենում սովորական ռեժիմով, մեքենաների կուտակումներ չեն նկատվում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ-Վրաստան» գործակալությանը, այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
«Կազբեգի»-«Վերին Լարս» անցակետի սահմանի երկու կողմերում ավտոմոբիլային երթևեկության աճ չի նկատվում։ Այս փուլում սահմանը փակելու կամ այլ միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտություն չկա»,- ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:
Կարծիքներ