Bayraktar ընկերությունը գործարան է կառուցում Ուկրաինայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի փեսային՝ Հալուք Բայրաքթարին պատկանող «Baykar» ռազմարդյունաբերական ընկերությունը, որը հայտնի է հարվածային «Bayraktar» ԱԹՍ-ների արտադրությամբ, գործարան է կառուցում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:
Այս մասին գրել է ermenihaber-ը:
Ընկերությունը նպատակ ունի 2025-ին արտադրության մեջ դնել «Bayraktar TB2» և «AKINCI» հարվածային ԱԹՍ-ները։
Տեղեկացվում է, որ գործարանի շինարարական աշխատանքները իրականացվում են դեռևս 2019-ին այս նպատակով էրդողանի փեսայի կողմից Ուկրաինայում հիմնադրված «LLC Avia Ventures» ընկերության անվան տակ։
Բացի այդ Հալուք Բայրաքթարն ամերիկյան «Defense News» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ընկերությունն Ուկրաինայում արտադրություն սկսելու համար լիցենզիան ստացել է 2022-ին։
Կարծիքներ