ՀՀ գործառութային նպատակն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ գործառութային նպատակն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն։ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա տեղի է ունենում նախ մեր մեջ, նկատի ունեմ Հայաստանում կառավարող թիմին։ Սա կարևոր է՝ արձանագրելու համար, որ ոչ թե ուրիշի գաղափարը և գաղափարախոսությունը փոխարինվում է մեր սեփականով, այլ այն գաղափարը, որը մեզ նույնքան հարազատ է, ամենատարբեր հանգամանքների ու իրադրությունների բերումով ապրում է որոշակի փոփոխություն։ Մենք և նախկին, և ձևավորվող գաղափարի կրողն ենք նույն չափով»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, թե իր ընկալմամբ և համոզմամբ՝ ՀՀ այսպիսի մի ընկալում է եղել թե ՀՀ-ում, թե Սփյուռքում, որ ՀՀ-ն մի հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակների հասնելու համար։

«Այդ նպատակներն, իմ կարծիքով և համոզմամբ, կապված են մեր պատմական անցյալի հետ։ ՀՀ-ն ինքն է բարձրագույն ազգային նպատակ և ՀՀ-ից բարձր ազգային նպատակ չի կարող լինել»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ գործառութային նպատակն, ըստ վարչապետի, սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում