Պաշտոնական․ Արթուր Գալոյանը տեղափոխվեց Բալթիկա
Կալինինգրադի «Բալթիկան» հայտարարել է կիսապաշտպան Արթուր Գալոյանի տեղափոխության մասին։ Գրում է Armsport.am-ը։
««Բալթիկա» և «Ալանիա» ֆուտբոլային ակումբների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նախորդ մրցաշրջանի Առաջին լիգայի լավագույն խաղացողներից մեկի՝ Արթուր Գալոյանի տեղափոխության շուրջ։
Կիսապաշտպանը Մոսկվայի «Տորպեդոյի» ակադեմիայի սան է։ Նախկինում նա հանդես է եկել «Վելեսում», որտեղ եղել է լավագույն ռմբարկու։ Անցած ամառ նա տեղափոխվել է «Ալանիա»։
22/23 թթ․ մրցաշրջանում նա անցկացրել է 30 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
«Բալթիկան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ Գալոյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել, ինչը նրան թույլ կտա հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։
Կարծիքներ