ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորում ստացել

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորում ստացել

ԱՄՆ-ում՝ Բալթիմորում, հրաձգություն է տեղի ունեցել: BNO News-ի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով տուժել է 25 մարդ, ևս չորսը մահացել են։

Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել Բրուքլինի օրվա տոնակատարության ժամանակ, որին այցելել է մոտ 100 մարդ։

Այս պահին դեպքի վայրում են ոստիկանները։ Մանրամասները ճշտվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում