Կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. հաստատվել են Իջևանի և Փարաքարի տարածքային ղեկավարները

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կուսակցության էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ քննարկվել են Իջևանի և Փարաքարի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահների թեկնածությունները: Արթուր Ճաղարյանը հաստատվել է Իջեւանի, Հրաչյա Շառոյանը Փարաքարի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։
Քննարկվել են Սպիտակ, Գյումրի և Անի համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքներին առնչվող հարցեր։
Նաև անդրադարձ է կատարվել նախորդիվ կայացված որոշումների կատարման ընթացքին, արդյունքներին և այլ հարցերի։
Կարծիքներ