Շների համար նախատեսված 4 նոր զբոսայգի է կառուցվել

Շների համար նախատեսված 4 նոր զբոսայգի է կառուցվել

Կոմիտասի, Դավիթ Անհաղթի, Մինաս Ավետիսյանի, ինչպես նաև Քանաքեռ ՀԷԿ զբոսայգիներում կենդանիներին հատկացված տարածքները կահավորվել են մեծ և փոքր շների համար նախատեսված խաղասարքերով, ապահովվել է ջուր և ստվեր, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Նշվում է, որ մայրաքաղաքում այս պահին շների 7 զբոսայգի կա: Այդ ուղղությամբ շինարարություն է ընթանում նաև Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում