Արցախի գանձերը. Սուրբ Ստեփանոս եկեղեցի. ԿԳՄՍՆ
#թիկունքըմշակույթ
Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղի հարավ-արևմտյան մասում, ընդարձակ գերեզմանոցի մոտակայքում: Համաձայն մուտքի տիմպանի (ճակատամասի) արձանագրությանը, եկեղեցին 1747 թ. վերանորոգել են մելիք Եգանը և նրա որդի մելիք Եսային:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է ավելի վաղ` միջնադարյան մայր տաճարի տեղը, որն իր հերթին կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքերի վրա:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին ուղղանկյուն կամարակապ դահլիճ է: Ավանդատները գտնվում են արևելյան մասում: Պատերը կառուցված են կոպտատաշ քարերից, որոնք մնացել են քանդված եկեղեցուց: Արտասովոր ձև ունեցող քանդակազարդ սյունը դահլիճը բաժանում է երկու անհավասար մասերի (հյուսիսային մասն ավելի նեղ է): Նեղ մասում բազմաթիվ գերեզմանաքարեր կան: Խաչքարերի յուրահատուկ հավաքածու (51 հատ) տեղադրված է եկեղեցու պատերի մեջ: Այստեղ կան ինչպես արխաիկ հավասարաթև խաչեր, այնպես էլ XVIII դարի դասական հորինվածքներ:
Եկեղեցու տարածքը ծածկված է գերեզմանաքարերով, որոնք քարի վրա փորագրման միջնադարյան արվեստի վառ օրինակներից են: Այստեղ պատկերված են շքեղ խնջույքի պատկերներ, հեծյալներ, զինվորներ, երաժիշտներ և որսկաններ. ամենայն հավանականությամբ թեմատիկորեն կապված հանգուցյալների կյանքի հետ:
Կարծիքներ