Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի հրավերով Անդրանիկ Քոչարյանը կգործուղվի Իսրայել
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի հրավերով, 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին ուղեկցելու և աշխատանքները համակարգելու նպատակով նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կգործուղվի Երուսաղեմ (Իսրայելի Պետություն):
Կարգադրությունը նոյեմբերի 21-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


Կարծիքներ