ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Նեպալում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ:

«Մեր աղոթքները Նեպալի ժողովրդի հետ են՝ թոթափելու դժբախտությունը և հաղթահարելու բնական աղետի պատճառած ավերածությունները»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի գրության մեջ:

Նախօրեին Հնդկաստանի և Նեպալի սահմանին 6,0 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Առնվազն 140 մարդ է մահացել, կան տասնյակ մարդիկ վիրավորներ ու անհետ կորածներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում