Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է Բլինկենի այցը Անկարա. ինչ է քնարկվելու
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը կժամանի Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
«Հանդիպմանը, որը տեղի կունենա երկուշաբթի օրը, ակնկալվում է մտքերի փոխանակում Գազայի հատվածում տիրող իրավիճակի, տարածաշրջանային խնդիրների և երկկողմ հարաբերությունների շուրջ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են նաեւ, որ Բլինկենը Անկարա կժամանի նոյեմբերի 5-6-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բլինկենը մտադիր է այցելել Պաղեստինի մայրաքաղաք Ռամալլա՝ հանդիպելու երկրի նախագահ Մահմուդ Աբասի հետ։
Կարծիքներ