Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ

Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ

Իրանի մաքսային ծառայությունը լիովին պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA–ն՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը:

Իր իրաքցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Մոհամմադ Ռեզվանիֆարն ընդգծել է Իրանի և Իրաքի միջև առևտրային կապերի ընդլայնման կարևորությունը։

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մաքսային տեղեկատվություն փոխանակել Իրաքի մաքսատան հետ՝ առևտուրը հեշտացնելու և ընդլայնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում