Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին մայիսի 1-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին,  այս մասին հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը:

Ինստիտուտի տվյալներով՝ 4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Ղրղզստանի Կարամիկ գյուղից 18 կմ հարավ-արևմուտք և Բատկեն քաղաքից 105 կմ հեռավորության վրա: Ղրղզստանի բնակավայրերում՝ էպիկենտրոնին ամենամոտ գյուղերում, երկրակեղևի տատանումների ինտենսիվությունը կազմել է 2,5 բալ։

Եվս մեկ երկրաշարժ, ինչպես հայտնում է ինստիտուտը, տեղի է ունեցել Ղրղզստանում: Ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների աղբյուրը գտնվել է Բոր-Դեբե գյուղից 9 կիլոմետր հարավ-արևելք։ Բնակավայրում ցնցումների ուժգնությունը կազմել է մոտավորապես 3 բալ։ 

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հանրապետությունում երկրակեղևի տատանումների հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում