Մինսկի ուժայինները օդ կրակեցին ցուցարարներին կանգնեցնելու համար

Մինսկի ուժայինները օդ կրակեցին ցուցարարներին կանգնեցնելու համար

Իրավապահ մարմինների աշխատակիցները փակեցին դեպի Մինսկի կենտրոնի Անկախության պողոտա շարժվող ընդդիմության բազմահազարանոց կողմնակիցների ճանապարհը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ականատեսների վկայությամբ՝ անվտանգության շուրջ 20 աշխատակիցներ զենքը ձեռքին փակել են շուրջ 5 հազար ցուցարարներից բաղկացած շարասյան ճանապարհը:

Մարդիկ սկսեցին մայթերով շրջանցել անվտանգության ուժերը: Հետո ոստիկանները մի քանի նախազգուշական կրակոց արձակեցին օդ:

Պարզաբանվում է, որ բանը ուղղակի բախման չի հասել: Ցուցարարները շրջանցել են ուժայիններին ու շարունակել իրենց երթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում