Բլինկեն․ Ուկրաինական հարցը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման դիվանագիտական ճանապարհը բաց է, ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում շարժվել դեպի լարվածության
թուլացում. ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին շաբաթ օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ նույն օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։«Մեր զրույցի ընթացքում ԱԳ նախարար Լավրովն ասաց, որ ռուսական կողմն աշխատում է այն փաստաթղթի պատասխանի վրա, որը մենք ուղարկել ենք Մոսկվա ավելի քան երկու շաբաթ առաջ, և որտեղ առաջարկել ենք քննարկման կոնկրետ ոլորտներ», - ասել է Բլինկենը։
Կարծիքներ