ԱՄՆ-ը բաց է Հյուսիսային Կորեայի հետ առանց նախապայմանների երկխոսության համար․ Բլինկեն
Միացյալ Նահանգները բաց է ԿԺԴՀ-ի հետ առանց նախապայմանների երկխոսության համար և նրա նկատմամբ թշնամական մտադրություններ չունի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս հավաստիացումը շաբաթ օրը Հոնոլուլուում (Հավայան կղզիներ) կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ուզում եմ ընդգծել, որ մենք ԿԺԴՀ-ի նկատմամբ թշնամական մտադրություններ չունենք, մենք բաց ենք մնում առանց նախապայմանների երկխոսության համար, եթե Փհենյանն ընտրի այս ճանապարհը», - ասել է ԱՄՆ արտգործնախարարը։
Միաժամանակ նա խոստովանել է, որ Հյուսիսային Կորեան տեսանելի ապագայում կարող է սադրիչ գործողություններ ձեռնարկել։ Նման սադրանքների թվում Բլինկենը վերագրել է Փհենյանի վերջին հրթիռների արձակումը։
Կարծիքներ