Խոշոր ավտովթար Երևանում. հոսպիտալացված 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են Lexus GX 470 մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթին տեղադրված երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մասամբ հայտնվել մայթին:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կարծիքներ