Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը հետաձգվել է
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) հայտարարել է տարվա օրացուցային ծրագրում կատարված կարևոր փոփոխության մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Խոսքը վերաբերում է Քաթարի Դոհայում սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլի անցկացման ժամկետին։ Այն առանձնանում էր այնքանով, որ մրցանակներից բացի խաղարկվելու էին նաև օլիմպիական ուղեգրեր: Ստուգատեսը պետք է անցկացվեր մարտի 10-13-ը: Նոր ժամկետի մասին ֆեդերացիան կհայտարարի ավելի ուշ:
Կարծիքներ