ԱՀԿ-ն հայտնաբերել է COVID-19 ծագման չորս վարկած
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները Չինաստանի Ուհան քաղաք կատարած հետազոտական ուղեւորությունից հետո հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման չորս հավանական վարկած, գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Չորս վարկած մնաց քննարկման փուլում. անասունից մարդ փոխանցում միջանկյալ վիրուսակրի միջոցով (ամենայն հավանականությամբ), վիրուսի ուղղակի փոխանցում կենդանուց մարդուն (հավանաբար), վիրուսի փոխանցում սառեցված սննդի միջոցով (դժվար թե), լաբորատորիայից արտահոսք (խիստ անհավանական) », – ասել է առաքելության ռուս անդամ Վլադիմիր Դեդկովը:
Նա ավելացրել է, որ հիվանդության ծագման այլ վարկածներն արդեն բացառվել են մասնագետների կողմից։
«Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ», – եզրափակել է փորձագետը ՝ հավելելով, որ այսօր «արդեն իսկ համարժեք պատկերացում կա իրադարձությունների ժամանակագրության մասին»:
Դեդկովը շեշտել է, որ այս վիրուսը կարող է չբացահայտվել բնության մեջ:
«Դա կարող էր լինել ինչ-որ յուրահատուկ իրադարձություն. հարուցիչը ոչ թե արմատավորվեց վայրի կենդանիների պոպուլյացիայում, այլ մտավ մարդկային պոպուլյացիա», – ասել է նա:
Կարծիքներ