«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվածք է ստացել

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվածք է ստացել

Օգոստոսի 5-ին՝ ժամը 13:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացի Ժ․ Զ․-ին (ծնված 1955 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում