Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Փրկարարները Ռաչայի բարձրլեռնային երկրամասում գտնվող Շովի առողջարանում սողանքից հետո հայտնաբերել են ևս չորս զոհի մարմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sputnik գործակալության վրացական ծառայությունը տեղեկացնում է, որ արդեն հաջողվել է տարհանել 210 մարդու։
Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ օգոստոսի 3-ի ցերեկը Շովիում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովի տանող ճանապարհի մուտքը, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։
Sputnik-ը հավելում է, որ փրկարարներն ու ոստիկանությունը գտնվում են տարերային աղետի վայրում ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներով՝ մարդկանց տարհանելու համար։
Շարունակվում են 31 հոգու որոնումները, որոնք գտնվում են տարերային աղետի գոտում, և որոնց հետ առայժմ չի հաջողվում կապ հաստատել:
Կարծիքներ