Ինչու է կարևոր ձմռանը կանաչ մթերք շատ օգտագործելը
Բժիշները նշում են, որ հատկապես ձմռան շրջանում կարեւոր է շատ կանաչ գույնի մթերք օգտագործել, քանի որ դրանք ամրապնդում են իմունիտետը: Նման կարեւոր մթերքներից է սպանախը, որը բազմաթիվ վիտամիններ է պարունակում: Այն կարող եք օգտագործել ինչպես սմուզիի տեսքով, այնպես էլ ճաշատեսակների մեջ։ Ձմռան համար հրաշալի է նաեւ մանանեխը (կանաչ տերևները):
Բժիշկները հիշեցնում են նաեւ մեկ այլ սուպերմթերքի՝ բրոկոլիի մասին, որը տարբեր կարեւոր հանքային տարրեր ու վիտամիններ է պարունակում:
Այս շրջանում իմունիտետի ամրապնդմանը նպաստում է նաև կիվին՝ C, E, K վիտամինների եւ հակաօքսիդանտների հրաշալի աղբյուրը:
Մասնագետներն ապացուցել են նաեւ, որ իմունիտետի ամրապնդման համար հրաշալի է ավոկադոն, որը եւս բազմաթիվ կարեւոր է վիտամիններ է պարունակում, այդ թվում ճարպալույծ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին եւ հեշտ են յուրացվում, քանի որ ավոկադոն նաև անփոխարինելի գերչհագեցած ճարպաթթուների աղբյուր է:
Կարծիքներ